Բերնար Ֆասիե. Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքներից շատ բան է կախված

PanARMENIAN.Net - Այսօր կայանալու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը Հայաստանի ԱԳՆ նոր ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ինչպես հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, երեկ երեկոյան նա, ինչպես նաեւ մյուս համանախագահներ Մեթյու Բրայզան ԱՄՆ-ից եւ Յուրի Մերզլյակովը Ռուսաստանից խորհրդատվական հանդիպում են անցկացրել: Այսօր առավոտյան համանախագահները եւս մեկ նմանատիպ հանդիպում կանցկացնեն, ինչից հետո հերթականությամբ կհանդիպեն սկզբում Էլմար Մամեդյարովի, իսկ հետո Էդվարդ Նալբանդյանի հետ: Ապա կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը համանախագահների մասնակցությամբ:



Բ. Ֆասիեն նաեւ նշել է, որ երեկոյան Մինսկի խմբի համանախագահները ընթրիք են կազմակերպելու ի պատիվ նախարարների, որի ժամանակ բանակցությունները կշարունակվեն արդեն ոչ պաշտոնական մթնոլորտում: Ֆրանսիացի միջնորդը հույս է հայտնել, որ բանակցությունները կառուցողական բնույթ կկրեն: «Սա նախարարների առաջին հանդիպումն է, եւ իհարկե, այն, առաջին հերթին, ծանուցողական բնույթ է կրում: Այս փուլում վաղ է խոսել արդյունքների մասին»,- նշել է Բերար Ֆասիեն: Սակայն միջնորդը, այնուամենայնիվ, առաջարկել է, որ կողմերը կարող են քննարկել` ինչ հունով կընթանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:



«Համանախագահները ակնկալում են, որ համապատասխան մթնոլորտ կստեղծվի հետագա բանակցությունների համար: Հնարավոր է , որ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների եւս մեկ հանդիպում անցկացնելու անհրաժեշտություն հայտնվի մինչեւ նախագահների հանդիպման մասին խոսելը: Շատ բան կախված է հանդիպման արդյունքներից», նշել է ֆրանսիացի դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---