Օփրա Ուինֆրին քոչարի է պարել (վիդեո)

Օփրա Ուինֆրին քոչարի է պարել

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի հեռուստաաստղ Օփրա Ուինֆրին քոչարի է պարել:

Ուինֆրին հայտնի է նաև որպես ամերիկյան լրատվամիջոցների սեփականատեր, թոկ շոուի հաղորդավար, դերասանուհի, պրոդյուսեր և բարերգործ:

Տեսանյութն իր Instagram Stories-ում է հրապարակել Քլոե Քարդաշյանի ոճաբան Հրուշ Աճեմյանը:

Օփրա Ուինֆրին առավել հայտնի է իր The Oprah Winfrey Show թոկ շոուով, որն իր տեսակի մեջ ամենաբարձր վարկանիշն ուներ և 1986-ից մինչև 2011 թվականները ցուցադրվում էր ամբողջ երկրի տարածքում: Համարվելով «բոլոր լրատվամիջոցների թագուհի» Օփրան եղել է 20-րդ դարի ամենահարուստ աֆրոամերիկացին և Հյուսիսային Ամերիկայի առաջին միլիարդատեր սևամորթն է: Հռչակվել է Ամերիկայի պատմության մեջ ամենամեծ սևամորթ բարեգործը: Նա նաև համարվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---