Այն, որ Ադրբեջանը կարող է Վրաստանին մոջահեդներ «մատակարարել» Աֆղանստանից լրիվ հնարավոր է եւ անգամ տրամաբանական

PanARMENIAN.Net - «Դա բավական ուշագրավ տեղեկատվություն է, հաշվի առնելով, որ Թբիլիսիի եւ Բաքվի ռազմավարական փոխհարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են»,- այսպես է PanARMENIAN.Net ի թղթկացին մեկնաբանել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը «Իրական Ադրբեջան» թերթում հայտնված հրապարակումն այն մասին, որ Ադրբեջանը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել Աբխազիայում հնարավոր պատերազմի դեպքում: Չնայած դրան, նրա խոսքերով, աչք է զարնում որոշ անհամապատասխանությունը «Իրական Ադրբեջան» թերթի վերաբերյալ, որի գլխավոր խմբագիրը բանտարկված է, իսկ նրա ընդդիմադիր թերթը արդեն երկար ամիսներ լույս չի տեսնում: «Հաշվի առնելով եվրոպական կառույցների բացահայտ ճնշումը պաշտոնական Բաքվի վրա Էյնուլա Ֆատուլաեւին ազատելու կամ դատավճիռը մեղմելու նպատակով, այս տեղեկատվությունը կարող է հատուկ լինել նրա վերջնական վարկաբեկման համար, ինչը առիթ կլինի չազատել նրան առաջիկայում սպասվող Հեյդար Ալիեւի 85-ամյակից առաջ»,- նշել է Աբրահամյանը: Չնայած դրան, նրա խոսքերով, այն փաստը, որ Ադրբեջանը կարող է Աֆղանստանից մոջահեդներ «մատակարարել» իր բարեկամ-հարեւանին լրիվ հնարավոր եւ տրամաբանական է: «Պետք չէ մոռանալ, որ Ղարաբաղի պատերազմի ողջ ընթացքում պաշտոնական Բաքուն ԼՂՀ պաշտպանության բանակի զինվորների եւ խաղաղ բնակիչների դեմ շատ էր օգտագործում տարբեր վարձկանների, որոնց թվում հազարավոր մոջահեդներ Աֆղանստանից եւ Պակիստանից: Բացի այդ, ԱՊՀ ողջ տարածքից նախկին զինվորականների մշտական հավաքագրումը Ադրբեջանի համար բարի ավանդույթի է վերածվել»,- հավելել է փորձագետը:



Ինչ վերաբերում է Վրաստանին, նշել է Էդուարդ Նալբանդյանը, ապա այն կարող է ընդունել Բաքվի օգնությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ իր բանակի կորուստները նվազագույնին հասցնելու նպատակով: «Ավելին, Վրաստանում վերջին ժամանակներում արդիական է դարձել առանձին ռազմական ստորաբաժանումներ ստեղծելու հարցը, որոնցում ընդգրկված կլինեն տարբեր ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայ եւ ադրբեջանցի ներկայացուցիչներ, ովքեր ռազմական գործողությունների դեպքում առաջինն են ուղարկվելու ճակատ»,- ասել է «Միտք» կենտրոնի փորձագետը:



Նշենք, որ «Իրական Ադրբեջան» թերթը 2008 թվականի մայիսի 4-ին իր կայքէջում հրապարակել էր «Ադրբեջանցիները կօգնեն Վրաստանի՞ն» հոդվածը Ադրբեջանի կողմից Վրաստանին ռազմական օգնության տրամադրման մասին Աբխազիայում հնարավոր պատերազմի դեպքում: PanARMENIAN.Net ի կողմից համապատասխան տեղեկատվության հրապարակումից հետո, որը հուզումների ալիք առաջացրեց Բաքվում, «Իրական Ադրբեջան» թերթի կայքէջը սերվերից հեռացվեց (http://realazer.at.ua/news/2008-05-04-365), սակայն PanARMENIAN.Net ը ընթերցողներին տրամադրում է կայքէջի սքրինշոթը, որտեղ տեղադրված է եղել վերը հիշատակված հոդվածը, ինչպես նաեւ Google-ում այդ տեղեկատվության մասին առկա հիշատակումները:



Ըստ հրապարակման, Ադրբեջանը մտադիր է ներածին չափի օգնություն ցուցաբերել Վրաստանին նրա տարածքային խնդիրների լուծման համար: Մասնավորապես շուտով նախատեսվում է վերսկսել Բաքու-Քաբուլ ավիաչվերթները, որ դադարեցվել էին սույն տարվա մարտին: Ակնկալվում է մեծաքանակ զենքի եւ Աֆղանստանում անգլիացի տեսուչների ղեկավարությամբ պատրաստված աֆղան մոջահեդների տեղափոխում Ադրբեջան, այնուհետեւ` Վրաստան: Այդ մասին է հաղորդում, Իրական Ադրբեջանե կայքը: Ըստ նախնական գնահատականների, Վրաստան կարող են տեղափոխվել շուրջ 500 աֆղանցի կոմանդոսները, որ ուսանել են բրիտանական ճամբարներում: Ակնկալվում է, որ Աբխազիայի դեմ գործողությունում, իսկ հետագայում նաեւ Հարավային Օսեթիայի դեմ, կօգտագործվի անգլիացի հովանավորների կողմից ստացված աֆղանցիների զենքը, ինչը միաժամանակ թույլ կտա, ստվերումե մնալ Ադրբեջանի իշխանություններին: Նաեւ հավաստի աղբյուրներից հայտնի է, որ շուրջ մեկ ամիս է ակտիվ հավաքագրում է գնում Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի եւ մի շարք այլ երկրների ադրբեջանցիների շրջանում:



Հավաքագրմանը մասնակցում են ադրբեջանական համայնքների ղեկավարները, օրինակ «Azerbaycan Diasorasi» նախագահ Ֆիկրետ Վելիեւը, Համաշխարհային ադրբեջանական կոնգրեսի Մուրմանսկի ստորաբաժանման նախագահ Ռաֆիկ Բադիրովը, Ռուսաստանի ադրբեջանցիների Դաշնային ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Սայուն Սադիկովը: Հաղորդվում է, որ հավաքագրումը անցնում է ոչ միայն ադրբեջանական համայնքների շարքային ներկայացուցիչների շարքերում, այլ նաեւ մի շարք մոսկովյան եւ կիեւյան բուհերի ուսանողների շրջանում:



Ադրբեջանական համայնքների աշխատանքի համակարգումը հանձնարարված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Ֆուադ Հախունդովին եւ Ադրբեջանի ԱԳՆ արտաքին քաղաքականության պլանավորման եւ ռազմավարական հետազոտությունների վաչության պետ Թոֆիկ Մուսաեւին:



Ենթադրվում է նաեւ, որ Հեյդար Ալիեւի 85-ամյակի առթիվ Ադրբեջանում կայանալիք համաներման արդյունքում, ազատ կարձակվեն 1,5-2 հազար ծանր հանցանքներ կատարած կալանավորներ, որոնցից կեսին կուղարկեն Վրաստան: Ադրբեջանական ջոկատների ձեավորման գործընթացն առանձնապես ակտիվացավ, երբ վրացական պետական սահմանը հատեցին ռուսական զրահատեխնիկան, ծանր հրետանին եւ լրացուցիչ զինվորական ստորաբաժանումները, որոնց քանակը Աբխազիայում պաշտոնական տվյալներով շուրջ 3000 էե,- գրում է «Իրական Ադրբեջանը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---