ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Հայաստանի ժողովուրդը հաստատել է ժողովրդավարական հաստատություններն ուժեղացնելու իր ցանկությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, շարունակվում են շնորհավորական ուղերձներ ստացվել Տիգրան Սարգսյանի անունով: ՀՀ վարչապետին, մասնավորապես, շնորհավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Տիգրան Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում ասված է. «Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություն նոր պարտականություններն իրականացնելու ընթացքում: Հայաստանի ժողովուրդը նախորդ ամիսների ընթացքում հաստատել է ժողովրդավարական հաստատություններն ուժեղացնելու իր ցանկությունը` ձգտելով հասնել բարգավաճման եւ սոցիալական հավասարության: Համոզված եմ, որ Ձեր ղեկավարության ներքո Հայաստանի Հանրապետության կառավարությունը կիրականացնի իր նպատակները` ժողովրդավարացման եւ սոցիալ-տնտեսական աշխատանքային ծրագրերի միջոցով: Ակնկալում եմ սերտ համագործակցություն Ձեր եւ Ձեր կառավարության հետ` Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար:

Հավաստիացնում եմ, որ ՄԱԿ-ի ամբողջ համակարգը եւ անձամբ ես պատրաստակամ ենք աջակցություն ցուցաբերել Ձեզ այս ուղղություներով»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---