Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը10 օգոստոսի 2018 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը: Նոր սմարթֆոնն ունի 6,4 դյույմանոց AMOLED էկրան 2960-ը 1440-ի պիքսել թողունակությամբ, հայտնում է Lenta.ru-ն: Սարքի գաբարիտներն ու արտաքին տեսքը գործնականում չեն տարբերվում 2017-ի Note 8-ից: Միակ փոփոխությունը մատնահետքերի սքաների տեղի փոփոխությունն է՝ հիմա այն հիմնական տեսախցիկի ներքևում է գտնվում, ոչ թե կողքին: Ինչպես և նախկինում սմարթֆոնը կունենա ստիլուս, որի օգնությամբ հնարավոր կլինի կառավարել տեսախցիկն ու այլ գործողություններ կատարել: Note 9-ն ունի 8 միջուկանի Exynos 9810 պրոցեսոր մինչև 2,7 գիգահերց հաճախականությամբ: Սարքն ունի նաև 6/8 գիգաբայթ օպերատիվ և 128/512 գիգաբայթ ներկառուցված հիշողություն՝ մինչև 512 գիգաբայթ ծավալով microSD քարտի աջակցությամբ: Մարտկոցն ունի 4000 միլիամպեր/ժամ ծավալ: Արտադրողը խոստանում է մեկ լիցքավորման դեպքում ամբողջ օրվա աշխատանք: Կրկնակի հիմնական տեսախցիկն ունի 12 մեգապիքսել թողունակություն երկու սենսորների օպտիկական կայունացմամբ: Սմարթֆոնի հետ միասին ընկերությունը ցուցադրել է նոր անլար լիցքավորիչը, որը կարող է միաժամանակ երկու սարք լիցքավորել: 128 Գբ Note 9-ը կարժենա $999.99, իսկ 512 Գբ տարբերակը կարժենա $1,249.99: Այդպիսով, Galaxy Note 9 կլինի զանգվածային արտադրության ամենաթանկ Android սմաթրֆոնը: Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |