Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է

PanARMENIAN.Net - Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով երթևեկությունը վերականգնվել է: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Հորդառատ անձրևների ու սելավի պատճառով օգոստոսի լույս 10-ի գիշերվանից միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կ և 87-88 կմ-ում երթևեկությունը որոշ ժամանակով սահմանափակվել էր: Անընդմեջ մաքրման աշխատանքներ են իրականացվել, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

Ըստ դեպարտամենտի հայտարարության, կատարված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---