ԵԼՔ-ն առաջարկում է Երևանում աղբահանող ևս մեկ օպերատոր ավելացնել (վիդեո) 10 օգոստոսի 2018 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամները լրագրողների հետ զրույցում առաջարկել են, որ մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը «Սանիթեքից» բացի ևս մեկ ընկերություն իրականացնի։ Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշել է, որ դեռևս 4 տարի առաջ, երբ քաղաքում պետք է փոխվեին աղբահանության և սանմաքրման մեքենաները, այսինքն՝ համայնքից հանձնվեին մասնավոր կազմակերպության, նախատեսված է եղել Երևանը բաժանել երկու մասի, այդ երկու մասերի համար հայտարարել մրցույթ և հանձնել երկու շահագործող օպերատորի, որոնցից մեկը եղել է «Սանիթեքը»։ «Մյուս կազմակերպությունը հրաժարվել է դա կատարել: Եվ պետք է հայտարարվեր նոր մրցույթ, որպեսզի քաղաքի աղբահանության և սանմաքրման աշխատանքները իրականացներ երկու կազմակերպություն: Իսկ այդ երկուսի մրցակցությունը կբերեր նրան, որ մենք կհասկանայինք՝ որ մեկն է ոչ պատշաճ կատարում իր պայմանագրային պարտավորությունները»,- պատմել է Խաժակյանը: Խաժակյանը հավելել է նաև, որ կա երկու կնքված պայմանագիր: «Տարիներ առաջ կնքվել է մի պայմանագիր միջազգային «Սանիթեք» կազմակերպության հետ, որը գրանցված է Բեյրութում, իսկ երկրորդ օպերատորի համար մրցույթ այդպես էլ չի հայտարարվել, սակայն որպեսզի լինեին երկու տարբեր իրավաբանական անձեր, գրանցել են «Սանիթեք Ինթերնեյշնլը», որը այլ իրավաբանական անձ է, սակայն այդ պայմանագրերի տակ ստորագրած անձը նույնն է, և նա է իրականացնում ամբողջ քաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը: Մենք առաջարկում ենք խզել պայմանագրերից մեկը, հայտարարել միջազգային մրցույթ, ներգրավել նոր օպերատոր, որը մայրաքաղաքի մյուս կեսում կիրականացնի աղբահանության և սանմաքրման աշխատանքներ», - նշել է Խաժակյանը։ Նա ընդգծել է, որ դա հնարավորություն կտա ընկերությունից վերցնել մենաշնորհը և ապահովել մրցակցային դաշտ: Ավելի վաղ, «Սանիթեք» ընկերությունը 12 մլն դրամի չափով տուգանվել էր՝ աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |