Քոբուլեթիում հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը10 օգոստոսի 2018 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Քոբուլեթի հանգստավայրում, որը բավականին պահանջված է հայ զբոսաշրջիկների կողմից, հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են բնակելի տների առաջին հարկերն ու բակերը: Հրշեջ փրկարարները ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Ագմաշենեբելի, Սուխումիի և Թխիլաշվիլիի փողոցներում: Այդ մասին հայտնել է Վրաստանի արտակարգ իրավիճակների վարչությունը: «Արտակարգ իրավիճակների վարչության համապատասխան ծառայությունը 30 ահազանգ է ստացել»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»: Հորդառատ անձրևների ու սելավի պատճառով օգոստոսի լույս 10-ի գիշերվանից միջպետական նշանակության ճանապարհի 105-րդ կ և 87-88 կմ-ում երթևեկությունը որոշ ժամանակով սահմանափակվել էր: Կատարված աշխատանքների արդյունքում Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհն այժմ բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |