ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամալ ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Է. Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչեւ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---