Օգոստոսի 11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, հետո նույնքան կբարձրանա

Օգոստոսի 11-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, հետո նույնքան կբարձրանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`օգոստոսի 10-ին՝ կեսօրից հետո, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 11-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում՝ օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:Օգոստոսի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---