10 օգոստոսի 2018 - 15:02 AMT
Փաշինյանը դիմել է քաղաքապետարան՝ օգոստոսի 17-ի հանրահավաքը լիազորելու համար

Երևանի քաղաքապետարանը լիազորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրազեկումը՝ օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն, Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 2018 թվականի օգոստոսի 8-ի որոշմամբ, ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի իրազեկումը՝ ս.թ. օգոստոսի 17-ին` ժամը 18։30-23։00-ն Հանրապետության հրապարակում հավաք և ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա – Սայաթ-Նովայի պողոտա – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա - Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ»,- մասնավորապես նշվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր օգոստոսի 17-ին՝ ժամը 18։30-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին՝ իր գլխավորած կառավարության 100 պրն ամփոփելու համար։