Վարչապետ. Ցանկացած մեկնաբանություն Քոչարյանի գործով կարող է որպես միջամտություն դիտարկվել

Վարչապետ. Ցանկացած մեկնաբանություն Քոչարյանի գործով կարող է որպես միջամտություն դիտարկվել

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս փուլում, երբ ընթանում են իրավական գործընթացներ, չի մեկնաբանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված մեղադրանքը, նրա կալանքը ու նրա կողմնակիցների կողմից իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների մասին հայտարարությունները։

«Ես կարծում եմ, որ այս պահին ճիշտ չի լինի, որ ես այդ թեմայով որևէ մեկնաբանություն անեմ, որովհետև ցանկացած մեկնաբանություն կարող է դիտարկվել, մեկնաբանվել որպես միջամտություն, ազդեցություն գործի վրա Բերդում բնակիչների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Փաշինյանը, հայտնում է Aysor.am-ը։

«Բայց ես կարծում եմ, որ դուք բոլորդ և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ հարցի պատասխանը»,-հավելել է նա:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը բռնի տապալելու համար։ Այժմ Քոչարյանը կալանքի տակ է։ Նա կալանավորվել է 2 ամսով:

ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ ԱԺ 45 պատգամավորի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---