Սևանում հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել. Բելառուսից մի քանի հազար սոճի է տնկվել

Սևանում  հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել. Բելառուսից մի քանի հազար սոճի է տնկվել

PanARMENIAN.Net - Սևան ազգային պարկում հայ-բելառուսական բարեկամության այգի է հիմնվել, որտեղ Բելառուսից բերված մի քանի հազար սոճի է տնկվել։ ՀՀՏնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին նշվել է նախարար Արծվի Միասյանի ևՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ հանդիպմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաևմի շարք բիզնես-ծրագրերի գործարկման տարբերակներ, անդրադարձ է եղել ներդրումների խթանման, թեթև արդյունաբերության, որակի ենթակառուցվածքների, ստանդարտացման ոլորտներում փոխգործակցության, փորձի փոխանակման հնարավորությունների մասին։

Նշվել է հայ-բելառուսական գործարար ասոցիացիաների ստեղծման անհրաժեշտությունը, որը երկուստեք կակտիվացնի բիզնես կապերը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարցերին և Երևանում նախանշվող հերթական նիստի աշխատանքներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---