Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում տեսանելի ապագայում հնարավոր չէ 7 մայիսի 2008 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում տեսանելի ապագայում հնարավոր չէ: Բանը նրանում է, որ այսօրվա դրությամբ համաթուրքական համերաշխությունը զորանում է: Թուրքիային կովկասյան տարածաշրջանում իր երբեմնի ազդեցությունը վերականգնելու համար շահավետ չէ «ինքնուրույն», ավելի ճիշտ, իր կողմից չվերահսկվող եւ անկանխատեսելի Հայաստանը: Ողջ հետխորհրդային շրջանում, Անկարան մշտապես տարբեր ծրագրեր էր իրագործում առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար եւ միաժամանակ մի կողմից թուրքական բլոկի ուժեղացման, մյուս կողմից` իսլամական ֆունդամենտալիզմի հզորացումը Հյուսիսային Կովկասում»,- PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանը: Նրա կարծիքով, Վրաստանը, մասնակցելով տարածաշրջանային էրներգետիկ նախագծերին, ստիպված է հաշտվել թուրքական տնտեսական էքսպանսիայի հետ: «Ավելին, Թբիլիսին ինքը շատ բացասաբար է ընկալում Վրաստանում թուրքական էթնոքաղաքական տարրի հզորացմանն ուղղված ադրբեջանա-թուրքական նախագիծը` նման տարր է ոչ միայն Քվեմո Քարթլին, այլ նաեւ հարյուր հազարավոր մեսխեթցի թուրքերի վերադարձման պարտավորությունը, ինչը կարող է լուրձ էթնո-դավանական խնդիրներ ստեղծել երկրում»,- ասել է Աբրահամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ակտիվորեն խորհրդակցելով իր որոշ արեւմտյան դաշնակիցների հետ` Թուրքիան մշտապես մշակում է այսպես կոչված «կովկասյան նախագծերի» տարբեր սցենարներ, որտեղ Հայաստանն ընկալվում է որպես ժամանակովր պետական կազմավորում, որը պարտավոր է ընկնել որպես ազդեցության քաղաքական սուբյեկտ տարածաշրջանում` ամեն ինչ զիջելով Ադրբեջանին: «Անկախ քաղաքական դիմակայությունից, չի կարելի պագայում բացառել պաշտոնական տնտեսական կապերի հաստատումը երկու պետությունների միջեւ, առավել եւս, որ ոչ պաշտոնական տնտեսական կապեր կան եւ զարգանում են ՀՀ անկախացումից ի վեր»,- նկատել է հայ փորձագետը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |