Փաշինյան. Ընտրակաշառք բաժանողները դատվելու են

Փաշինյան. Ընտրակաշառք բաժանողները դատվելու են

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ իր կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները պատասխան են տալու օրենքի առջև, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Հայաստանում բոլոր ընտրակաշառք բաժանողները բռնվելու և դատվելու են: Փողով ընտրություն առնողները պետք է դուրս մղվեն քաղաքականությունից ընդհանրապես», - նշել է վարչապետը։

Փաշինյանը ընդգծել է, որ «գումարով, մեկ կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ քաղաքացիները թույլ են տալիս, որ այդ մարդիկ իրենց կողոպտեն»։

«Թույլ մի տվեք, որ ձեզ կողոպտեն։ Հետո էլ գնան այդ կողոպտված փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի»,-ասել է վարչապետը։

Ավելի վաղ, մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---