ՊՆ-ն՝ Նախիջևանում ադրբեջանցի զինվորի վիրավորման մասին․ Առաջինը չենք կրակում, խփում ենք թիրախային

ՊՆ-ն՝ Նախիջևանում ադրբեջանցի զինվորի վիրավորման մասին․ Առաջինը չենք կրակում, խփում ենք թիրախային

PanARMENIAN.Net - Հայաստանի զինված ուժերն առաջինը երբեք չեն կրակում, իսկ Ադրբեջանի սադրանքներին պատասխանում են թիրախային: Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նախիջևանի սահմանին ադրբեջանցի զինվորի վիրավորման լուրին:

«Մենք երբեք սադրանքի չենք դիմում, սադրանքների է դիմում ադրբեջանական կողմը, իսկ հայական կողմը թիրախային պատասխան է տալիս», - նշեց Հովհաննիսյանը:

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել, որ Նախիջևանի սահմանին հայկական կողմի կրակից վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Իսրաֆիլով Սամիթ Ադալյաթօղլուն:

Ավելի վաղ համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել:

ՀՀ պաշտպանության նախարար դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ Նախիջևանում ՀՀ հետ սահմանակից տարածքում, ադրբեջանցիների ԶՈւ դիրքերի տեղաշարժի հետ կապված ոչ մի մտահոգություն չունի, քանի որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---