Բագրատյան. Անկախացումից հետո ոչ թե 1 մլն, այլ 682,000 մարդ է լքել ՀՀ-ն

Բագրատյան. Անկախացումից հետո ոչ թե 1 մլն, այլ 682,000 մարդ է լքել ՀՀ-ն

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բարգրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր երկիրը լքել է ոչ թե 1 մլն, այլ 682,000 մարդ:

Անդրադառնալով ՀՀ երեք նախագահի կառավարման օրոք արտագաղթի ցուցանիշներին, Բագրատյանը նշել է, որ 1989-1991-ին Հայաստան է եկել 400,000 մարդ Ադրբեջանից, որոնց մուտքը չի ֆիքսվել՝ ՀԽՍՀ-ում սահմանապահ ծառայության բացակայության պատճառով: Հետագայում, այդ 400,000-ից 340,000-ը լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր է իրականացրել։

«Սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է առաջին երեք նախագահի օրոք արտագաղթած քաղաքացիների թիվը. առաջին նախագահ՝ 586,000, երկրորդ՝ 129,000 և երրորդ՝ 307,000։ Ընդամենը 1,022,000 մարդ։ Չի կարելի առանց հասկանալու նման թվեր հրապարակել: 1989-1991-ին Հայաստան է եկել 400,000 մարդ Ադրբեջանից։ Նրանց մուտքը չի ֆիքսվել (սահմանապահ ծառայություն ՀԽՍՀ-ում չկար)։ Հետագայում, այդ 400,000-ից 340,000 լքել է Հայաստանը, քանի որ ԱՄՆ-ն ու ՌԴ-ն նրանց համար հատուկ ծրագրեր են իրականացնել։ Ահա, նրանց ելքը ֆիքսվել է (արդեն կար սահմանապահ ծառայություն)։ 1994-ին այս ամենը ճշտվել է հատուկ հաշվառման շնորհիվ։ Ուրեմն, չի կարելի առանց մուտքը ֆիքսելու, ֆիքսել միայն ելքը։ Բայց միևնույնն է, ԱՎԾ-ին սա չի հետաքրքրում։ Ճիշտ թիվն է՝ այդ ամենից հանած 340,000 կամ էլ 1-ին նախագահի 586,000 ելքի կողքը նշել 340,000 մուտք», - գրել է Բագրատյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---