Սննդամթերքն էժանացել է մոտ 3%-ով

Սննդամթերքն էժանացել է մոտ 3%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հուլիսին մայիսի նկատմամբ Հայաստանում սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքներն էժանացել են 2,9%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, սպառողական շուկայում գրանցվել է 1,2%-անոց գնանկում:

Հագուստը և կոշկեղենը հուլիսին էժանացել են 3,4%-ով, 0,6%-ով՝ տնային գործածության առարկաները, կենցաղային իրերը:

Փոխարենը, հաշվետու ժամանակահատվածում 0,4%-ով թանկացել են ալկոհոլային խմիչքը, ծխախոտը, 0,1%-ով հանրային ծառայությունները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---