Գյուղացուն հակակարկտային ցանցի գնման համար 2%-ով, 7 տարով սուբսիդավորված վարկեր կտրամադրվեն

Գյուղացուն հակակարկտային ցանցի գնման համար 2%-ով, 7 տարով սուբսիդավորված  վարկեր կտրամադրվեն

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը նախաձեռնել է կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարար Արթուր Խաչատրյանը:

«Ծրագրի շրջանակում տնտեսավարողներին խաղողի և պտղատու այգիների հակակարկտային ցանցերի ձեռքբերման համար տրամադրվում են 7 տարի մարման ժամկետով, 2% տոկոսադրույքով սուբսիդավորված վարկեր: Շուտով Հայաստանում կսկսի աշխատել իտալական տեխնոլոգիաներվ աշխատող կարկտապաշտպան ցանցեր արտադրող գործարանը։ Վստահ եմ, որ գներն ավելի ցածր կլինեն քան ներմուծվող ցանցերինը», - գրել է նախարարը:

Ավելի վաղ, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ կառավարությունը հետևողականորեն աշխատելու է 2019-ին գյուղացիական տնտեսությունների ապահովագրության համակարգ ներդնելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---