Տոնոյանը ՊԲ-ում ծանոթացել է «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի ծրագրերին

Տոնոյանը ՊԲ-ում ծանոթացել է «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի ծրագրերին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Արցախի Հանրապետության իր պաշտոնակից Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ, այցելել է ՊԲ-ի հյուսիսարևելյան առաջնագիծ, ծանոթացել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամի կողմից այստեղ իրականացվող ծրագրերին, հայտնում էԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Քննարկվել են հիմնադրամի արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցեր:

Իրենց ելույթներում հայկական երկու հանրապետության ռազմական գերատեսչությունների ղեկավարները նշել են, որ արդյունավետ մարտական հերթապահության կարևոր բաղադրիչներից են նաև անձնակազմի բուժապահովման համալիր գործընթացները, որոնք առավել բարձր արդյունավետությամբ կազմակերպելու գործին, արդեն մի քանի տարի շարունակ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը` տրամադրելով առաջապահ բոլոր ստորաբաժանումներին առաջին բուժօգնության անհատական և հատուկ մասնագիտական լրակազմեր:

Ծրագրի նախաձեռնողներն էլ վստահեցրել են, որ առաջիկա տարիներին ևս հիմնադրամը կշարունակի գտնվել Զինված ուժերի կողքին և իր գործուն աջակցությունը ցուցաբերել այս կամ այն բնագավառի աշխատանքները առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու գործին:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---