Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելքը կսկսվի Թալինից

Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելքը կսկսվի Թալինից

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Թալին քաղաքից մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը, հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ծրագրի շրջանակում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը: Մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, մի շարք հասարակական կազմակերպություններ:

Ներկա են եղել նաև ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։

Ավելի վաղ, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանում կարգելվի մեկանգամյա պլաստիկի օգտագործումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---