«Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք, որտեղ ասուլիս է տալու Քոչարյանը (Թարմացվող)14 օգոստոսի 2018 - 12:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը բավարարելու որոշման դեմ բողոքող «Պրիվետ, Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժել են շենք, որտեղ ասուլիս է տալու Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Օգոստոսի 14-ին՝ ժամը 12:00-ին, Քոչարյանն ասուլիս է տալու, այն դեռ չի մեկնարկել: 12:52 ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Մուրադյան Վահագնը հայտնել է ցուցարարներին, որ վերաքննիչը որոշումը ստանալուն պես կքննարկի այն բողոքարկելու հարցը: 12:50 Ցուցարարները ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ են: Նրանք պահանջում են բողոքարկել ՀՀ վերաքննիչ դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում: Քիչ անց նրանց է մոտենալու դատախազության ներկայացուցիչը: 12:21 Բողոքի ակցիա մասնակից, ակտիվիստ Կարեն Թովմասյանն ասել է, թե ակցիայի նպատակն էր ոչ միայն տապալել ասուլիսը, այլ նաև ցույց տալ Քոչարյանին հասարակության վերաբերմունքն իր ազատ արձակվելու վերաբերյալ: «Տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի դատավաճիռ: Դատավորը փոխանակ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուն, նրա անձեռնմխելիության վերաբերյալ է դատավճիռ սահմանել: բաղի այդ եղել է շահերի բախում, և դատավորը, որը կայացրել է այդ վճիռը հինգ տարի աշխատել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում», - ասել է ակտիվիստը: 12:15 Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են տապալել ասուլիսը: 12:11 Բողոքի ակցիայի մասնակիցները այժմ ասուլիսի սրահում են. «Ռոբերտ, մարդասպան», բացականչում են նրանք: Ավելի վաղ, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը. նա ազատ է արձակվել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորել է հուլիսի 28-ին, նրան մեղադրանք է առաջադրվել Մարտի 1 -ի գործի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: ՀՀ ԱԺ 45 պատգամավորի կողմից ստորագրած՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ երաշխավորագիրը Գլխավոր դատախազությունը մերժել է: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |