Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեությունը կդադարեցվի

Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության  գործունեությունը կդադարեցվի

PanARMENIAN.Net - Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեության կդադարեցվի: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոսոտոսի 16-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2018 թվականի մայիսի 1-ից դադարեցվել է Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության գործունեությունը, սակայն դեռևս իրականացված չեն նախարարության հաշվեկշռում մնացած գույքի, դեբիտորոկան և կրեդիտորական պարտքերի փոխանցման, Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում այն հաշվառումից հանելու գործընթացը:

Նշվում է, որ վերոնշյալ աշխատանքներն իրականացնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել աշխատանքային խումբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---