Քաղաքացին սպառնում է պայթեցնել Կառավարության 3-րդ շենքը. Փրկարարները դեպքի վայրում են

Քաղաքացին սպառնում է պայթեցնել  Կառավարության 3-րդ շենքը. Փրկարարները դեպքի վայրում  են

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ կառավարության երրորդ շենքը, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Կառավարության 3-րդ մասնաշենքի աշխատակիցները տարհանվում են:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---