Նախորդ գործադիրի որոշմամբ պետգույքի վարչության շենքը չի վերանորգվի. 44,5 մլն դրամ կտնտեսվի

Նախորդ գործադիրի որոշմամբ պետգույքի վարչության շենքը չի վերանորգվի. 44,5 մլն  դրամ կտնտեսվի

PanARMENIAN.Net - Գործադիրի օգոսոտոսի 16-ի նիստում կքննարկվի նախորդ կառավարության հաստատած՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության Երևանի կառավարական երկրորդ մասնաշենքը հիմնանորոգելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախագիծը:

Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների համար նախատեսվում էր հատկացնել ավելի քան 44,5 մլն դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հանրապետությունում քաղաքական իրադրության փոփոխությամբ պայմանավորված վերացել է վերոգրյալ որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի կողմից Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում զբաղեցվող տարածքների հիմնանորոգման աշխատանքների իրականացման առաջնահերթությունը:

Օրենսդրական կարգավորման նպատակը պետական գույքի կառավարման աշխատակազմի արտաբյուջետային միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործումն է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---