ԱԻՆ. Կառավարության 3-րդ շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

ԱԻՆ. Կառավարության 3-րդ շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքում համապատասխան աշխատանքների արդյունքում շենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Aysor.am-ի փոխանցմամբ, պարզվել է 911 ծառայության զանգած քաղաքացու ինքնությունը, ով սպառնում էր պայթեցնել ՀՀ կառավարության երրորդ շենքը: Նշվում է, որ նա դժգոհ է եղել առողջապահության նախարարությունից։

Օգոստոսի 15-ին, ժամը 11:21-ին քաղաքացին ահազանգել է 911 ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---