15 օգոստոսի 2018 - 17:00 AMT
ՀՀ ԶՈւ թիկունքի պետ Նորայր Յոլչյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Նորայր Յոլչյանին զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից ազատելու մասին, հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի. Նորայր Յոլչյանին ազատել զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Յոլչյանը ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ էր նշանակվել 2013 թվականի հուլիսին: