Բաբայան. Հակառակորդի հարձակման փորձի պատճառը ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակը չէ17 օգոստոսի 2018 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը PanARMENIAN.Net -ին ասաց, որ օգոստոսի 17-ի կեսգիշերին Ադրբեջանի զինված ուժերի 15 հոգանոց խմբի հարձակումը պայմանավորված չէ Հայաստանի ներքաղաքական իրավիճակով: «Ահաբեկչությունը չունի որևէ տրամաբանություն: Այսպիսի փորձեր եղել են և, ցավոք սրտի, միշտ էլ կլինեն Ադրբեջանի կողմից», - ասել է Բաբայանը՝ հավելելով, որ հակառակորդն այսպիսի փորձերով մշտապես ստուգել է հայկական կողմի զգոնությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |