Արցախից ավելի քան 1000 մարդ է եկել Երևան՝ Փաշինյանի հանրահավաքին մասնակցելու

Արցախից ավելի քան 1000 մարդ է եկել Երևան՝ Փաշինյանի  հանրահավաքին մասնակցելու

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Արցախպրեսը»:

«Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանի խոսքով, հանրահավաքին կմասնակցեն երիտասարդներ Արցախի տարբեր շրջաններից:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---