Փաշինյան. Այս հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի (Թարմացվող)17 օգոստոսի 2018 - 17:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք ա անում է անում, որտեղ ամփոփում է իր վարչապետության 100 օրը։ Սկսելուց առաջ Փաշինյանը խնդրել է իջեցնել բոլոր այն պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկի դեմ, քանի որ հանրահավաքը նվիրված է հայ ժողովրդի միասնականությանը և հաղթանակին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանրահավաքի մասնակիցներին: «Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ աշխատակիցներ, Արցախից ժամանած մեր հայրենակիցները, Սփյուռքի բազմաթիվ համայնքների ներկայացուցիչներ, և այսօր մեր անվտանգությունը պաշտպանում են Հայոց բանակի փառապանծ սպաներ, ՀՀ տարբեր մարզերից և այսօր հայ ժողովուրդը միասնկական է առավել քան երբևէ», - ասել է Փաշինյանը: 18:22 Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը Տիգրան Մեծ պողոտայում է: 18:17 Խցանումներ են Երևանի մետրոյում, քաղաքացիները Հանրահավաքի են շտապում: 17:31 Երթը մեկնարկել է: Բազմաթիվ քաղաքացիներ ուղեկցում են Փաշինյանին դեպի Հանրապետության հրապարակ: Հայաստանի տարբեր մարզերից բազմաթիվ քաղաքացիներ են գալիս Երևան՝ մասնակցելու Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Օգոստոսի 17-ին՝ ժամը 18:30-ին, Հանրապետության հրապարակում կմեկնարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության 100 օրն ամփոփող հանրահավաք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |