«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել

«Սասնա ծռերից» Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Դատարանն ազատ է արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ, «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանին և Վարուժան Ավետիսյանին:

Ավելի վաղ, ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման գործով հերթական դատական նիստում ամբաստանյալ Պավել Մանուկյանը վերահաստատել է, որ ոստիկանության ծառայող Յուրի Տեփանոսյանին սպանած «պատահական կրակոցի» հեղինակը Էդվարդ Գրիգորյանն է:

«Սասնա ծռեր» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ է պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան, պատանդներ են վերցվել: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---