Մայիսի 9-ին հայ ժողովուրդը տոնում է Հաղթանակի օրն ու Շուշիի ազատագրման օրը

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Հայաստանը տոնում է Հաղթանակի օրը: Այդ առիթով, հանրապետությունում մի շարք միջոցառումներ են անցկացվելու: Մասնավորապես, ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, ծաղկեպսակներ են դրվելու «Եռաբլուրի» պանթեոնում, ինչպես նաեւ Հաղթանակի զբոսայգում` Անհայտ հերոսի հուշարձանին:



Մայիսի 9-ին Հայաստանում եւ Ղարաբաղում նշվում է նաեւ Շուշիի ազատագրման օրը, ինչպես նաեւ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստեղծման օրը: Այդ առիթով Շուշիում եւ Ստեփանակերտում տոնական միջոցառումներ են կայանալու: Ցերեկը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալու են մշակութային, մարզական միջոցառումներ: Մայիսի 9-ի երեկոյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական համերգ է կայանալու, որն ավարտվելու է հրավառությամբ: Նշենք, որ ԼՂՀ-ում կայանալիք տոնական միջոցառումներին մասնակցելու է հայկական պատվիրակությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---