Վարչապետի խոսնակ. Գործադիրի որոշ պաշտոնյաներին թվում է՝ կարող են նախկինի պես կոռուպցիայի քարոզ անել

Վարչապետի խոսնակ. Գործադիրի որոշ պաշտոնյաներին  թվում է՝  կարող են նախկինի  պես   կոռուպցիայի քարոզ անել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանն ասել է, որ կառավարության անդամներին, կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների՝ ԶԼՄ-ների հետ հաղորդակցվելու կարգի ներդնումը պայմանավորված է գործընթացը սինխրոնիզացված, համակարգված դարձնելու անհրաժեշտությամբ, հայտնում է Aysor.am-ը:

«Եթե կառավարությունում կան պաշտոնյաներ, որոնց թվում է, թե իրենք կարող են նախկին սովորությունների համաձայն կամ նախկին սովորությունների կարոտով շարունակել կոռուպցիայի քարոզ իրականացնել, ապա դա տեղի չի ունենալու։ Որևէ մեկը չպետք է մտածի, որ, լինելով պետական պաշտոնյա, կարող է իրեն թույլ տալ քարոզել կոռուպցիա կամ անօրինակություն՝ թաքնված կամ բացահայտ կերպով», - նշել է Արման Եղոյանը:

Ըստ նրա, կառավարությունը պետք է աշխատի համակարգված, և բոլոր պաշտոնյաները, որոնք, այսպես թե այնպես, իրենց լիազորությունների շրջանակում մասնակցում են որոշումների կայացմանը, դրանք անշեղորեն պետք է իրականացնեն։

«Մյուս գործոնը, որով պայմանավորված է նման շրջաբերական իջեցնելը, այն է, որ «աջ ձեռքը պետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը: Անկախ նրանից՝ մարդն ինչ կարծիք ունի, եթե զբաղեցնում է պետական պաշտոն և կա կայացված որոշում, ուրեմն ինքը պետք է հետևի դրան ու իրավունք չունի խոչընդոտել այդ որոշման կայացմանը։ Ուրիշ կերպ չեմ պատկերացնում, որ կարող է լինել»», - ասել է Եղոյանը:

Ավելի վաղ, համացանցում տարածվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ շրջաբերականը, որով ներկայացվում էր կառավարության անդամների՝ ԶԼՄ-ների հետ հարաբերվելու կարգը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---