Օսիպյան. Ալեքսանդր Սարգսյանի հետախուզվող որդին շուտով կարող է հայտնվել մեր տեսադաշտում21 օգոստոսի 2018 - 15:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ ոստիկանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին հայտնաբերելու համար գործակցում է «Ինտերպոլի» հետ, և նա «հավանաբար շուտով» կհայտնվի իրենց տեսադաշտում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք գործակցում ենք «Ինտերպոլի» հետ։ Թույլ տվեք չմանրամասնել, բայց կասեմ ձեզ, որ, կարծես թե, շուտով մեր տեսադաշտում կհայտնվի», - ասել է Վալերի Օսիպյանը։ Ըստ Օսիպյանի, Նարեկ Սարգսյանը հատել էր ՀՀ սահմանն իր նկատմամբ հետախուզում հայտարարելուց «մեկ-երկու օր առաջ»։ Հուլիսի 5-ին Նարեկ Սարգսյանի ու իր թիկնապահի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Ավելի վաղ՝ հունիսի 25-ին, նա իր թիկնապահի միջոցով խնդրել էր իր ընկերոջը՝ Սերոբ Սահակյանին իր բնակարանում գտնվող երկու ճամպրուկը տեղափոխել այլ վայր: Այդ ճամպրուկներում հայտնաբերվել էին կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, նաև 4 ատրճանակ, փամփուշտներ, անհայտ ծագման հաբեր, ապակյա և պլաստմասսայե խողովակներ, որոնք, ըստ ԱԱԾ-ի, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են թմրանյութ ընդունելու նպատակով։ Բացի այդ, ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռևս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի մոտ $280,000 արժողությամբ թվով 14 գծանկարը` խոստանալով դրանց դիմաց վճարել $28,000, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն և հովանավորել դրա գործունեությունը: Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել և անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները հրաժարվել է վերադարձնել նկարները։ ԱԱԾ աշխատակիցները հուլիսի 4-ին խուզարկություն են կատարել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են նկարները, ինչպես նաև $115,000, 27 000 եվրո, թանկարժեք ժամացույցներ, բազմաթիվ ոսկյա մետաղադրամներ և զարդեր, որոնց ձեռքբերման հանգամանքների օրինականությունը ստուգվելու է քրեական գործի վարույթի շրջանակում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |