2000 կորեացի մասնագետ կտեղափոխվի ՀՀ՝ աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմայի նախագծին միանալու (վիդեո)

2000 կորեացի  մասնագետ կտեղափոխվի ՀՀ՝ աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմայի  նախագծին միանալու

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում գործունեություն ծավալող հարավ-կորեացի խոշոր գործարար Դենիել Քոն ինովացիոն տեխնոլոգիաներով զբաղվող ավելի քան 2000 մասնագետի և ձեռներեցի հետ առաջիկայում կտեղափոխվի ՀՀ՝ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի և շվեդական «Օմնիա Թեք» ընկերության համատեղ՝ աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախաձեռնությանը միանալու, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը:

Գործարար Գագիկ Ծառուկյանը Քոյի հետ հանդիպմանը վստահեցրել է, որ պատասխանատու է արտասահամանցի գործընկերների յուրաքանչյուր ներդրման համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Մուլտի Գրուպ» կոնցեռնը և շվեդական «Օմնիա Թեք» ընկերությունը Հայաստանում աշխարհի ամենամեծ մայնինգ ֆերմա ստեղծելու նախագիծ են իրականացնելու: Առաջիկա 2 տարում նախատեսվում է ավելի քան $2 մլրդ-ի ներդրում իրականացնել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---