ՄԻՊ-ը քննադատում է «Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների հրապարակումը22 օգոստոսի 2018 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 21-22-ը համացանցում են տարածվել Հանքավանի «Հասմիկ» ճամբարում արված լուսանկարներ, երեխաների Որախների ու հնարամիտների մրցույթից, մասնավորապես, կանանց հագուստով։ Օգտատերերից ու զլմ-ներից ոմանք մեղադրեցին կազմակերպիչներին միասեռական հարաբերությունների քարոզ անելու մեջ՝ տարածելով ճամբարում հանգստացող երեխաների դեմքերը պատկերող լուսանկարներ։ ՄԻՊ գրասենյակն, իր հերթին, հայտնել է, որ «Հասմիկ» ճամբարում արված լուսանկարների ու տեսանյութերի տարածման հետ կապված իրականացնում է ուսումնասիրություն: Այս մասին է հայտարարել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ «Հստակ է մեկ բան. երեխաներին առնչվող նյութեր հրապարակելիս մշտապես պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահի առաջնահերթության սկզբունքով և չհրապարակել լուսանկարներ կամ տեսանյութեր, որոնք երեխաներին նույնականացնելու հնարավորություն են տալիս: Առավել ևս խոսքը վերաբերում է վերնագրերին, որոնցով տարածվում են այդ նյութերը: Պետք է միշտ հաշվի առնել, որ երեխան շարունակելու է ապրել իր սոցիալական միջավայրում, իսկ նման հրապարակումները կարող են խաթարել այդ միջավայրը և բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա սոցիալիզացիայի վրա», - նշվում է հայտարարությունում: Իր հերթին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ, իր նախնական գնահատականով, տեղի ունեցածն ուղղակի բեմադրություն էր։ Նա, սակայն, խոստացել է մանրամասն ծանոթանալ թեմային ավելի ուշ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |