Լեւոն Մելիք-Շահնազարյան. Իմ դեմ կատարված մահափորձի ետեւում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները

PanARMENIAN.Net - «Ես ցանկանում եմ ասել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որ ես ողջ եմ եւ շարունակելու եմ իմ գործունեությունը: Եթե ես մահանամ, դրանում մեղավոր կլինի միայն մեկը` Ադրբեջանի նախագահը, որը հովանավորում է միջազգային ահաբեկչությունը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ եւ քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանը: Նրա կարծիքով, իր դեմ կատարված մահափորձի ետեւում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որ ստացել են Իլհամ Ալիեւի հավանությունը:



Լ.Մելիք-Շահնազարյանը պատմել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 22-ին Երեւանի մերձակայքում` Պտղնի գյուղի նրա տան ուղղությամբ կրակոց էր արձակվել, եւ իրեն փրկեց միայն այն, որ գնդակը դիպավ պատուհանի ճաղերին: «Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզման աշխատակիցների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մայիսի 8-ին հայտնաբերվել, ձերբակալվել եւ կալանքի է ենթարկվել մահափորձին մեղսակից մի մարդ, որը Հայաստանի քաղաքացի չէ, որի ցուցմունքները հաստատում են իմ կասկածներն այն մասին, որ պատվերը գալիս է Ադրբեջանից»,-ասել է նա:



Հայ փորձագետը չի բացառում, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները իսկական «որս» են սկսել Հայաստանի քաղաքագետների եւ հայտնի լրագրողների վրա: «Ադրբեջանը մտնում է Հայաստանի հետ դիմակայության նոր փուլ եւ այս անգամ գործում է իսրայելյան սխեմայով, ըստ որի Իսրայելի ցանկացած թշնամի, որտեղ էլ նա բնակվելիս լինի, պետք է ոչնչացվի: Ինձ եւ իմ ընտանիքի անդամներին սպառնացել են մահով, եթե ես չդադարեցնեմ զբաղվել իմ մասնագիտական գործունեությամբ»,-ասել է Մելիք-Շահնազարյանը` ընդգծելով, որ եթե նրան կայծակը խփի կամ հիվանդանա թոքաբորբով, «դրանում մեղավոր կլինի միայն մեկը` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը` մի մարդ, որը զբաղվում է միջազգային ահաբեկչությամբ»: Նա նաեւ հայտարարել է, որ հետաքննության ավարտին պես, հայցով կդիմի Եվրոպական դատարան` մեղադրելով նրան պետական ահաբեկչության մեջ:



Միեւնույն ժամանակ, Լեւոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ եթե մինչեւ վերջերս Բաքուն ուղղակի հովանավորում էր միջազգային ահաբեկչությունը, ապա այժմ նա սկսել է ինքնուրույն գործել: «Ուսամա բեն Լադենի Գերմանիայում ձերբակալված կողմնակցի ցուցմունքներում ասվում է, որ վերջին 10 տարիներին Ալ Քաիդայի առաջնորդը 86 անգամ եղել է Բաքվում: Չմոռանանք նաեւ այն հարյուրավոր մոջահեդների մասին, որոնք կռվում էին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից: Ավելին, քննչական խումբը, որը զբաղվում է մահափորձով, հետաքրքրական փաստ է հայտնաբերել` Իրանից Հայաստան եւ Թուրքիա մեկնող բոլոր մեծ բեռնատար ավտոմեքենաների վարորդները ունեն Ադրբեջանի քաղաքացու անձնագիր կամ ադրբեջանցիներ են ազգությամբ: Շատ հավանական է, որ հիմնական մասնագիտությունից բացի, նրանք նաեւ հետախույզներ են»,-նշել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---