Ադրբեջանական ԶՈՒ կողմից հայկական դիրքերի գնդակոծման հետեւանքով վիրավորվել է հայ հովիվը

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին, ժամը 11:00-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել են ՀՀ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի սահմանագծում տեղակայված հայկական զինված ուժերի մարտական հենակետերը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, գնդակոծության հետեւանքով վիրավորվել է Բաղանիս գյուղի բնակիչ, հովիվ Լորիկ Մեսրոպի Ավագյանը (ծնված 1957թ.): «Հայկական զինված ուժերը կարողացել են կրակի գոտուց դուրս բերել նրան ժամը 1240-ի սահմաններում միայն: Լ.Ավագյանը տեղափոխվել է Իջեւանի քաղաքային հիվանդանոց, որտեղ եւ վիրահատվել է: Վիճակը` միջին ծանրության է»,-ասել է Շահսուվարյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---