Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կեռապատկվի` դառնալով 150,000 դրամ22 օգոստոսի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հայտարարել , որ 2018 թվականի հոկտեմբերի 1-ից նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկել՝ 50,000 դրամի փոխարեն սահմանելով 150,000 դրամ, հայտնում է Panorama.am-ը: Նրա խոսքով՝ այդ առաջարկը կառավարությունում է և նախատեսվում էր այն ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից, սակայն կան ընթացակարգեր, որոնք պետք էր հասցնել ժամանակին անցկացնել: «Ինձ համար էլ էին հայտնություն այդքան ընթացակարգերը, սակայն նախատեսում ենք հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտցնել, բայց նաև կդիտակենք հետադարձ ուժ ունենալու հարցը»,- ընդգծել է Թանդիլյանը՝ հավելելով, որ այս փուլում գոնե ֆինանսական միջոցների խնդիր չկա, խոսքը մեծ գումարների մասին չէ, և ունեն նախարարության տարբեր միջոցներ, որոնց շնորհիվ հարցը կլուծվի: Նախարարը կարևորելով այս նախագիծը՝ նշեկ է, որ շատերը կարող են մտածել, թե սա չի խթանում ծնելիությունը, սակայն սա մեսիջ է, որ երկրորդ երեխան մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի, քանի որ երկիրն ունի ժողովրդագրական խնդիր: «Երրորդ երեխան լուծում է ծնելիության աճի խնդիրը, իսկ երկրորդը՝ չնվազելու»,- ասել է նախարարը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |