Փաշինյան․ ՀՀ բուհերը պիտի արտասահմանից ուսանողներ ներգրավեն22 օգոստոսի 2018 - 20:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բուհական համակարգը պիտի անցնի մոդելի, որը թույլ կտա նորգրավել ուսանողներ արտասահմանից։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական խնդիրներին ու ծրագրերին նվիրված ուղիղ եթերում ֆեյսբուքյան իր էջում։ Ըստ Փաշինյանի, բուհական համակարգն ունի մեծ խնդիրներ, և առաջինը ուսանողի խնդիրն է։ ՀՀ-ում կա իրավիճակ, երբ բոլոր դիմորդներն, ըստ էության, ըդնունվում են, ու միակ բացառությունը Բժշկական համալսարանն է։ ԵՊԲՀ-ն այդ խնդիրը չունի, քանի որ դեռ խորհրդային տարիներից իր քաղաքականությունը եղել է արտերկրից ուսանողներ ներգրավելը։ Այսօր այդ ավանդույթը ևս դա շարունակվում է, դա բերում է իրավիճակի, երբ ԵՊԲՀ-ն ավելի լավ վիճակում է, քան մյուս բուհերը։ «Բուհական համակարգը պիտի վերակառուցվի սույն տրամաբանության մեջ», - նշել է նա, ընդգծելով արտասահմանյան ուսանողներին ներգրավելու անհրաժեշտությունը։ Վարչապետի խոսքերով, աշխարհում բազմաթիվ առաջադեմ բուհեր կան, բայց միշտ կա հնարավորություն ապահովել այնպիսի գին-որակ հարաբերություն, որ դա հետաքրքրի հազարավոր արտասահմանցի ուսանողներին։ Որպես օրինակ Փաշինյանը բերել է իր երեխաների ուսումը Տարտուի համալսարանում (Էստոնիա), որտեղ գները մատչելի են նույնիսկ հայաստանյան որոշ բուհերի հետ համեմատ։ «Եթե ՀՀ բուհերում իրականացվեն այնպիսի ռեֆորմներ, որոնք միտված լինեն արտերկրից ուսանող ներգրավելու , ու դա գրավիչ լինի․․․մենք իրական փոփոխություններ կունենանք բուհական համակարգում», - նշել է վարչապետը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |