Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն իր տրամաբանական ավարտին հասնի

PanARMENIAN.Net - «Ասյօր հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 14-րդ տարելիցն է եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հրադադարը Լեռնային Ղարաբաղում պահպանվի»,-հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն իր տրամաբանական ավարտին հասնի եւ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով: Այդ կապակցությամբ Օհանյանը նշել է, որ այսօր չկա այնպիսի իրավիճակ, որը ստիպի խոսել իրավիճակի հնարավոր թեժացման մասին: Միեւնույն ժամանակ Օհանյանը դժվարացել է պատասխանել, թե երբ հնարավոր կլինի խոսել խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման մասին, հաղորդում է «Ռեգնումը»:



Հիշեցնենք, որ չնայած, որ 1993թ. ղարաբաղյան հակամարտությունը նշանավորվեց ակտիվ մարտական գործողություններով, որի ընթացքում ԼՂՀ զինված ուժերին հաջողվեց իրենց վերահսկողության տակ վերցնել Ադրբեջանի բոլոր մերձակա շրջանները, միջնորդները այնուամենայնիվ կարողացան հասնել հրադադարի հաստատմանը: Դա տեղի ունեցավ 1994թ. մայիսի 12-ին: Զինադադարի մասին Բիշքեկի արձանագրությունը ստորագրեցին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---