Ղարաբաղյան հարցը կլուծվի պատերազմով, սակայն ոչ մոտակա 10-15 տարում, գտնում է հայ քաղաքագետը

PanARMENIAN.Net - Բիշքեկի արձանագրությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի կնքման մասին առաջին փաստաթուղթն է, որտեղ պաշտոնապես որպես հակամարտության կողմ է ճանաչվում Լեռնային Ղարաբաղը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, արձանագրությունը ստորագրել են ԼՂՀ, Ադրբեջանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները: «Այդպիսով, 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը դարձավ բանակցությունների լիիրավ սուբյեկտ: Խաղաղ պայմանագիրը, եթե այն ստորագրվի մոտ ապագայում, պետք է ստորագրվի ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: Սակայն, ըստ իս, ղարաբաղյան հարցը կլուծվի պատերազմով, սակայն ոչ մոտակա 10-15 տարում: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքականություն կվարի Ադրբեջանը, որքան կբավականացնեն նրա էներգառեսուրսները եւ որքանով այդ պատերազմում շահագրգռված կլինեն տերությունները: Մոտակա 10-15 տարիներին դա չի կանխատեսվում»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---