ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ են ժամանել

ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները ՀՀ են ժամանել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-ից 24-ը ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի հրավերով Հայաստանի Հանրապետություն են ժամանել ԱՄՆ-ի և Միացյալ Թագավորության ԶՈՒ ներկայացուցիչները, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Խմբի անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալիկ Ավետիսյանը: Այցի նպատակն է փորձագիտական քննարկումներ անցկացնել զինված ուժերում ինքնասպանությունների ու ինքնախեղումների կանխարգելման, «թեժ գծի» գործունեության արդիականացման, հոգեբանական աջակցության տրամադրման կարողությունների զարգացման, հավասար հնարավորությունների ապահովման և մարդու իրավունքների ամրապնդմանն առնչվող այլ հարցեր:

Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի, ԶՈՒ հոգևոր ծառայության, ԱՀՏԱ և ռազմաբժշկական վարչությունների և ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ: Այցի շրջանակում փորձագետները այցելել են Երևանի կայազորային հոսպիտալ և ՊՆ ռազմական ոստիկանություն, ինչպես նաև հետևել են ՊՆ ՄԻԲԿ «թեժ գծի» աշխատանքներին: Նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել գործակցության շրջանակի հետագա ընդլայնման և զարգացման համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---