ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ավելի քան 188 մլն դրամի տուժանք է ներել23 օգոստոսի 2018 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսել է ներել ֆիզիկական անձանց` 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված վարկերի տույժերը։ Մոտ 10 օրվա ընթացքում բանկը ներել է 433 վարկային պարտավորության` ավելի քան 188 մլն ՀՀ դրամի տույժ-տուգանք: Ներկայումս ակնկալվում է տուժանքների ներման ծավալի կտրուկ աճ՝ պայմանավորված ԱԿԲԱ- ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից վերավարկավորման նպատակով առաջարկվող գյուղատնտեսական վարկերի աննախադեպ բարենպաստ պայմաններով: Ստորև կարող եք ծանոթանալ տուժանքների ներման պայմաններին. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ներում է 2018թ-ի մայիսի 31-ի դրությամբ անհուսալի ճանաչված ֆիզիկական անձանց վարկերի տույժերը, եթե վերջիններս համաձայնում են միանվագ մարել մնացած պարտավորությունը կամ, վճարելով միայն տոկոսագումարը և դատական ծախսերը՝ ➢ պարտավորվում են մինչև 1 տարի անտոկոս ժամանակաշրջանում մարել մնացած պարտքը կամ ➢ ստանում են վարկ մինչև 4 տարի ժամկետով (վերավարկավորման պայմանները տե՛ս ստորև ներկայացված աղյուսակում):
Տուժանքների ներման գործընթացը շարունակվելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: Բոլոր այն վարկառուները, որոնք ցանկություն ունեն օգտվելու այս հնարավորությունից, պետք է այցելեն իրենց սպասարկող մասնաճյուղ, ավելի մանրամասն ծանոթանան պարտավորությունների ներման գործընթացի պայմաններին և դիմում ներկայացնեն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ |