13 մայիսի 2008 - 15:04 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի գործընթացում ակտիվ գործունեության նոր փուլի հույս ունի
«Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ստրասբուրգում, որ անցել է մայիսի 6-ին, ցույց է տվել, որ Մինսկի գործընթացը առաջ է շարժվում: Դա զգացվեց Հայաստանում նախագահական ընտրությունների ավարտից հետո»,- հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Նրա խոսքերով, միջնորդները հուսով են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը կատալիզատորի դեր կունենա ակտիվ գործունեության նոր փուլի համար, եւ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնային սկզբունքների մշակման աշխատանքը կավարտվի, հաղորդում ադրբեջանական ԱՊԱ-ն: