Ռուսաստանի ԱԳՆ-ն մեղադրում է Մեթյու Բրայզային անիրազեկության եւ անկոռեկտության մեջ

PanARMENIAN.Net - «Մոսկվայում ուշադրություն են դարձրել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի ոչ այնքան կոռեկտ հայտարարություններին Թբիլիսիում եւ Սուխումիում: Մենք ստիպված ենք արձանագրել, որ արդեն որերորդ անգամ Բրայզան ցուցադրում է կոնֆլիկտային տարածաշրջանում տիրող իրական դրության իր անգիտությունը, ինչի արդյունքում նրա խոսքերը այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Մալախովի պատասխանում ԶԼՄ-ների տված հարցին:



«Տպավորություն է ստեղծվում, որ պարոն Բրայզան կամ ծանոթ չէ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունների հետ, ինչպես նաեւ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունների հետ բարձր մակարդակի ռուս ներկայացուցիչների հետ զրույցների բովանդակության մասին, կամ էլ գիտակցաբար ձեւացնում է, որ չի հասկանում ռուսական նախաձեռնությունների իմաստը, որոնք բազմաթիվ անգամներ բացատրվել են ամերիկացի գործընկերներին: Ընդ որում, բոլոր վերջին գործողությունները ներկայացվում են Թբիլիսիի համար շահավետ տեսանկյունից: Մասնավորապես, Աբխազիայի հետ սահմանում վրացական կողմի զինվորական ուժերի կենտրոնացման, աբխազական տարածք վրացական հետախույզ ինքաթիռների անընդհատ չվերթների պայմաններում ամերիկացի դիվանագետը հանկարծակի հարց է տալիս ԱՊՀ խաղաղարարների թվաքանակի աճի աննպատակահարմարության մասին, այն չգիտես ինչու մեկնաբանում է որպես «Աբխազիայում խաղաղության հաստատմանը խոչընդոտող գործոն»: Կարծես, նա տեղյակ չէ, որ ապրիլի 29-ին եւ մայիսի 3-ին ԱՊՀ խաղաղապահների թվաքանակի աճի մասին մանրամասն բացատրություն է ներկայացվել վրաց նախարարին:



Վրացական անօդաչու ինքաթիռների թռչիքները ամերիկացի դիվանագետի խոսքում «դրական են դառնում», իբր օգնելով վրացական կողմին «իրեն անվտանգ զգալ»: Այն մասին, որ դրանով վրացական կողմը կոպտորեն խախտում է Մոսկվայի 1994 թվականի համաձայնագրի, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1808 բանաձեւի կետերը, նա նախընտրեց չնշել: Բացի այդ նման ինքնաթիռները կարող են նաեւ հրթիռներով զինված լինել: Չմտածված են նաեւ Մեթյու Բրայզայի խոսքերը «ռազմական բաղկացուցիչի մասին», որը իբր ծագել է Աբխազիայի նկատմամբ սահմանփակումների վերացման արդյունքում: Մենք բազմաթիվ անգամներ բացատրել ենք, այդ թվում ԱՄՆ Պետդեպարտամենտի մակարդակով, որ Աբխազիայի նկատմամբ հանված սահմանափակումների շարքում ռազմական բաղկացուցիչ չկա: Խոսքը զուտ Աբխազիայի սոցիալ-տնտեսական եւ մարդասիրական շահերի պաշտպանության մասին է, որոնք Վրաստանի կառավարությունը չի կարողանում ապահովել ավելի քան 15 տարի: Նման հայտարարությունները Թբիլիսիում եւ Սուխումիում շարունակում են ամերիկյան վարչակազմի այն գիծը, որ պետք է պաշտպանել քննադատությունից նրանց, ում նրանք անպայման ցանկանում են ընդգրկել ՆԱՏՕ-ում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---