Լուկաշենկոն՝ Խաչատուրովի մասին. Մինսկը ժամանակին այլ թեկնածու էր առաջարկում ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին

Լուկաշենկոն՝ Խաչատուրովի մասին. Մինսկը ժամանակին այլ թեկնածու էր առաջարկում ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանակին այլ թեկնածություն է առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի փոխարեն: Այդ մասին ինքը Լուկաշենկոն է հայտարարել «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում:

Ըստ Բելառուսի նախագահի, Մինսկի դիրքորոշումը միանգամայն հստակ էր, սակայն դա հաշվի չառնվեց և Մինսկի բոլոր առաջարկները մերժվեցին ՀԱՊԿ մյուս անդամների կողմից:

«Մենք ժամանակին այլ թեկնածություններ ենք առաջադրել: Այն ժամանակ մեզ չլսեցին: Հիմա բոլորն են խոստովանում՝ Լուկաշենկոն իրավացի էր, քննարկելով այդ թեման», -ասել է Լուկաշենկոն:

Ըստ նրա, Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է նաև Բելառուսի և ՌԴ նախագահների օգոստոսի 2-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպմանը:

«Մենք ավելի խորը դիտարկեցինք այդ խնդիրը, քննարկեցինք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ում և այն խնդիրները, որոնք այսօր գոյություն ունեն ՀԱՊԿ-ում և այն գործողությունների ուղղությունները, որոնց համար պատասխանատու են կազմակերպության անդամները»,-պարզաբանել է Լուկաշենկոն:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---