Փաշինյան. Բանջարեղենի գները տարօրինակ բարձր են՝ գնաճը կքննարկվի ԿԲ նախագահի հետ27 օգոստոսի 2018 - 15:18 AMT PanARMENIAN.Net - Սեզոնային կարևոր բանջարեղենի գները տարօրինակ բարձր են: Դրանում համոզվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ այցելելով Գումի շուկա՝ գներին ծանոթանալու: Նա նշել է, որ ահազանգեր կային, որ շուկան թանկ է, հարկավոր էր համոզվել: Վարչապետն ընդգծել է, որ վաճառողների հետ զրույցից պարզել է՝ տարբեր բացատրություններ կային, թե ինչու է գյուղմթերքը թանկ, հայտնում է Aysor.am-ը: «Ահազանգեր կային, որ շուկան թանկ է, ուզում էի համոզվել: Հիմնականում համոզվեցի, որ օրինակ, լոլիկի, վարունգի, սմբուկի ու մի շարք սեզոնային կարևոր բանջարեղենների գները, իսկապես, տարօրինակ բարձր են, և, ընդհանրապես, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, որովեհտև Հայաստանում այս սեզոնին պետք է, որ դաշտի բանջարեղեն լինի», - նշել է Փաշինյանը: Նա ընդգծել է, որ խնդիր կա, բայց պետք է հասկանալ, թե խնդիրը որն է՝ ջրի բացակայությունը, թե այն,որ ջուր կա, բայց չարաշահումներ են տեղի ունենում. «Քանի դեռ հիմնավոր բան չկա, չեմ կարող պնդումներ անել»: Դիտարկմանը, թե գներին ծանոթանալուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, Փաշինյանը նշել է. «Հիմա ԿԲ նախագահի հետ հանդիպման եմ գնում՝ գնաճի քննարկման»: Օգոստոսի սկզբին Հայաստանում բանջարեղենի և որոշ մրգերի գների աճ է գրանցվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է անոմալ շոգով, որից տուժել են մրգերն ու բանջարեղենը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |