ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունները կմեկնարկեն Հայաստանում սեպտեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի Cooperative Longbow/Lancer-2008 զորավարժությունները կմեկնարկեն Հայաստանում սեպտեմբերի 15-ին: Այդ մասին զորավարժությունների ծրագրման համաժողովի բացմանը Երեւանում հայտարարել է ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արշալույս Փայտյանը: «Նախնական պլանավորման համաժողովից հետո ընկած ժամանակահատվածում մեր գործընկերների հետ համատեղ զգալի նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, լուծվեցին հիմնական խնդիրները»,-հայտարարել է նա: Նրա խոսքերով, մասնավորապես, ապրիլին Հայաստանում էր գտնվում ՆԱՏՕ-ի Հայդելբերգի ցամաքային զորքերի բաղադրիչ հրամանատարության 10 հոգանոց աշխատանքային խումբը: Նրանց հետ վերջնականապես քննարկվեցին եւ հստակեցվեցին զորավարժության անցկացման համար Հայաստանի` որպես հյուրընկալող երկրի կողմից տրամադրվող օժանդակության եւ նյութատեխնիկական ապահովման հարցերը: «Շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին` համագործակցության մեջ մեծ շահագրգռվածության, համաժողովի կազմակերպման խնդիրներում ցուցաբերած մեծ աջակցության եւ միջոցառմանն ակտիվ մասնակցության համար, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ զորավարժությունները կանցկացվեն մասնագիտական եւ կազմակերպչական բարձր մակարդակով»,-ընդգծել է Փայտյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---