Գերմանիայի արևելքում բողոքի ցույցի ժամանակ 6 մարդ է վիրավորվել

Գերմանիայի արևելքում բողոքի ցույցի ժամանակ 6 մարդ է վիրավորվել

PanARMENIAN.Net - Գերմանական Սաքսոնիայի Հեմնից քաղաքում 6 մարդ թեթև վնասվածքներ է ստացել օգոստոսի լույս 28-ի գիշերը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:

Օգոստոսի լույս 28-ի գիշերը Հեմնիցում ծեծկռտուքի արդյունքում մահացել է 35-ամյա մի գերմանացի: Ըստ չհաստատված տվյալների, ծեծկռտուքին մասնակցել են ներգաղթյալներ: Դրանից հետո հարյուրավոր մարդիկ են դուրս եկել ցույցի Հեմնիցի կենտրոնում: Ակցիային մասնակցել են աջակողմյան ծայրահեղականներ, որոնք սպառնալիքներ են հնչեցրել միգրանտների հասցեին: Սպանության գործով որպես կասկածյալներ են անցնում Սիրիայի 23-ամյա մի քաղաքացի և Իրաքի 22-ամյա քաղաքացին: Հեմնիցի դատարանը նրանց կալանավորելու թույլտվություն է տվել:

Ակտիվիստները վնասվածքներ են ստացել, քանի որ ցույցի ժամանակ մրմյանց վրա ճայթուկներ և այլ իրեր են նետել:

Ակցիային մասնակցել է մոը 3 000 մարդ, այդ թվում մոտ 2000-ը եղել է ազգյանական: Ձախակողմյանները հավաքել են մոտ 1000 կողմնակից, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երկու ակցիաներն էլ անցել են քաղաքի կենտրոնում և ավարտվել են ոստիկանության պահանջով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---